‘Փորձագետներ. ԱՄՆ-ի բյուջեի կորուստները կկազմեն օրական 300 միլիոն դոլար’

849

2014 թ. պետբյուջեն չհաստատելու հետևանքով ԱՄՆ կառավարության ֆինանսավորման դադարեցումը երկրին լուրջ կորուստներ կբերի՝ օրական մոտավորապես 300 միլիոն դոլարի: Այսպիսի հաշվարկներ է երեկ ներկայացրել HIS Global Insight խորհրդատվական ընկերությունը: Փորձագետների տվյալներով՝ 800 հազար պետական ծառայողների չվճարվող արձակուրդները ժամում 12,5 միլիոն դոլարի կորստի կհանգեցնեն: Բացի այդ, փորձագետների կարծիքով՝ պետական հիմնարկների ֆինանսավորման դադարեցումը կարող է վատթարացնել ԱՄՆ տնտեսական կարևորագույն ցուցանիշները:

Ծանր ֆինանսական իրավիճակն արդեն շոշափում է ամերիկյան հասարակության կյանքի տարբեր ոլորտները: Ամբողջ երկրում աշխատանքները դադարեցրել են բազմաթիվ զբոսաշրջային օբյեկտներ՝ ազգային պարկեր, թանգարաններ ու ցուցասրահներ, որոնք սուբսիդավորվում են պետության կողմից: Բյուջետային ճգնաժամը չի անցել նաև երկրի առաջին դեմքերի կողքով: Այսպես, նախագահի տիկինը՝ Միշել Օբաման, իր թվիթերյան էջում գրել է, որ հիմա ավելի հազվադեպ գրառումներ կկատարի այդ սոցիալական ցանցում: ԱՄՆ առաջին տիկնոջ այդ որոշման պատճառն այն է, որ «կառավարության ֆինանսավորման մասին օրենք ընդունելու՝ Կոնգրեսի անկարողությունը» առնչվում է նաև  նրա16 օգնականներին, որոնք էլ, հավանաբար, վարում էին նրա էջը սոցիալական այդ ցանցում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ռեժիսոր Շոն Մաքալիսթեր. Սկսնակ ռեժիսորներին խորհուրդ եմ տալիս հեռանալ կնոջից և գնել լավ տեսախցիկ’
Հաջորդ հոդվածը‘Ռումինիայի նախագահը մտավախություն ունի, որ Մոլդովան կգնա Հայաստանի հետքերով’