Փորձագետ․ Էրդողանը տրամադրված է ստանձնելու միջնորդի դերը ուկրաինական ճգնաժամի հարցում

178

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եկող տարի նախատեսված հանդիպման ընթացքում կարող է առաջարկել վերսկսել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ ստամբուլյան բանակցությունները Մոսկվայի և Կիևի միջև։

Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է թուրք վերլուծաբան Էնգին Օզերը։

Պուտինը հինգշաբթի տեղեկացրել է, որ ծրագրում է եկող տարեսկզբին հանդիպել Էրդողանի հետ, մինչ այդ երկու երկրների առաջնորդներին չի հաջողվել հանդիպել Թուրքիայի նախագահի ծանրաբեռնված ժամանակացույցի պատճառով։

«Նախագահ Էրդողանը տրամադրված է ստանձնելու միջնորդի դերը ուկրաինական ճգնաժամի հարցում։ Թուրքիան հնարավորություն ունի խոսելու հակամարտության երկու կողմերի հետ միաժամանակ։ Այդ պատճառով էլ թուրքական կողմը, հավանաբար, Մոսկվային կառաջարկի վերսկսել ստամբուլյան բանակցությունները»,- կարծում է վերլուծաբանը։

Նախորդ հոդվածըԹուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների ապագայի հարցը հետաձգվել է
Հաջորդ հոդվածըԱռաջին անգամ Ճապոնիայում կին է ծովակալի կոչում ստացել