Փորձագետ․ Ուկրաինան կարող է դառնալ երկրորդ Աֆղանստան

219

Կիևի անհաջող հակահարձակումից հետո ԱՄՆ-ը կկորցնի հետաքրքրությունն Ուկրաինայի հանդեպ և ուշադրությունը կսևեռի Հարավարևելյան Ասիայի ուղղությամբ, իսկ Ուկրաինային սպասվում է «երկրորդ Աֆղանստանի» կարգավիճակ։

Նման կարծիք է հայտնել ավիացիայի գեներալ-մայոր, Ռուսաստանի հերոս, «Ռուսաստանի սպաներ» կազմակերպության նախագահ Սերգեյ Լիպովոյը հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ուկրաինայի համակարգողների համբերությունը սպառվում է։ Նրանք տեսնում են, որ Ուկրաինան չի ուզում հարձակվել․․․ Ի՞նչ կլինի, եթե այսպես շարունակվի․ աշնանը, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրությունը կկորցնի նրա գլխավոր տերը՝ Ամերիկան, և նա կկենտրոնանա դեպի հարավ-արևելք՝ Չինաստան, Թայվան, դեպի այդ գոտին։ Ուկրաինային, ամենայն հավանականությամբ, սպասվում է «Աֆղանստան-2» տարբերակը, երբ կհեռանա ՆԱՏՕ-ն, կհեռանան ամերիկացիները, և Ուկրաինան մեն-մենակ կմնա այն խնդիրների հետ, ինչ ունի այսօր»,- ասել է Լիպովոյը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
Հաջորդ հոդվածըԶելենսկի․ Ժամանակ է հարկավոր՝ հակահարձակման պատրաստվելու համար