Փորձագետ. ԱՄՆ-ը ՌԴ-ին վտանգ չի կարող ներկայացնել Ալյասկայից

269

Միացյալ Նահանգները ոչ մի կերպ չի կարող սպառնալ Ռուսաստանին Ալյասկայի կողմից։

Նման կարծիք է հայտնել ամերիկյան հետախուզության պաշտոնաթող սպա և Իրանի զանգվածային զենքի ոչնչացման դիտարկման գծով ՄԱԿ-ի նախկին տեսուչ Սքոթ Ռիթերը U.S.Tour of Duty YuoTube ալիքին տված հարցազրույցում։

«Ներկայումս Միացյալ Նահանգները Ալյասկայի կողմից որևէ նշանակալի սպառնալիք չի ներկայացնում»,- ասել է նա։

Բացի այդ, նշել է Ռիթերը, Ռուսաստանը «ԱՄՆ-ից առաջ է անցել Արկտիկայում պաշտպանական ունակությունների զարգացման հարցում», քանի որ գիտակցում է այդ տարածաշրջանի հնարավորությունները, ինչը ԱՄՆ-ին այս պայմաններում հնարավորություն չի տալիս նվաճելու վերահսկողությունն այդ տարածքում։

Փորձագետը ենթադրում է, որ Միացյալ Նահանգները կարող է նման պլան մշակել, բայց դրա իրականացման համար հարկ կլինի, որ Վաշինգտոնը  վերականգնի նախկին ռազմական ենթակառուցվածքը Ալյասկայում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄագնուս Կարլսենը սենսացիոն պարտություն կրեց
Հաջորդ հոդվածըՓաստաբան․ Թրամփի դեմ գործը կմեծացնի նրա վերընտրվելու հնարավորությունը