‘Փորձագետ. ԵՄ «Արևելյան գործընկերությունն» ի սկզբանե չուներ և չունի վերջնանպատակ’

758

ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ի սկզբանե վերջնանպատակ չուներ և չունի, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Անդրեյ Արեշևը:

«Այնուամենայնիվ, եվրոպամետ քարոզչության արդյունքում հայ հասարակայնության որոշ մասի մոտ կայուն կարծիք է ձևավորվել, որ խոսքը վերաբերում է, ոչ ավել, ոչ պակաս, ԵՄ-ին Հայաստանի լիիրավ անդամակցությանը: Սակայն, նույնիսկ եվրաինտեգրման ակտուալ ձևաչափերը ենթադրում են առնվազն տնտեսական, նշանակում է` նաև պետական ինքնիշխանության մասնակի կորուստ, ինչպես և ԱՀԿ-ին անդամակցությունը, ինչը արևմտամետ պրոպագանդիստները ձգտում են չնկատել»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով, ԵՄ-ն և վերջինիս առանձին անդամներ, ի վիճակի չլինելով հաղթահարել աղքատությունը և գործազրկությունը, հետխորհրդային տարածքում իրենց ազդեցության ընդլայնման միջոցով լուծում են ամենից առաջ իրենց խնդիրները` լրացուցիչ արտահանման շուկաներ ձեռք բերելու, էներգետիկ հումքի մատակարարումների դիվերսիֆիկացման, քաղաքական ազդեցության ամրապնդման նպատակներ հետապնդելով:

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի դեմ նոր գործ չի հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն քննադատել է Ռուսաստանին՝ ԵՄ ձգտող երկրների վրա ճնշումներ գործադրելու համար’