‘Փորձագետ. Ռուսաստանի աճող դերը` որպես Հարավային Կովկասում անվտանգության և կայունության երաշխավորի, Վրաստանի հետ անհրաժեշտ երկխոսություն է թելադրում’

1023

Ռուսաստանի աճող դերը` որպես Հարավային Կովկասում անվտանգության և կայունության երաշխավորի, Վրաստանի հետ անհրաժեշտ երկխոսություն է թելադրում: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտել ՌԱԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:

«Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ ձգձգված ստատուս-քվոյի փշրումից հետո, որը տեղի ունեցավ 08.08.08 պատերազմի հետևանքով, Ռուսաստանի կողմից գործադրված քաղաքական, դիվանագիտական և ռազմական մեթոդների շնորհիվ, դեռ երկար կարող է ընթանալ Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հարաբերությունների վերականգնումը: Սակայն, ադ գործընթացն ներկայումս ընթանում է բացառապես կառուցողական ուղիով: Գտնում եմ, որ դա անհրաժեշտ է, հաշվի առնելով Ռուսաստանի աճող դերը` որպես Հարավային Կովկասում անվտանգության և կայունության երաշխավորի»,-նշել է նա:

Ըստ Արեշևի գնահատակաների, Մոսկվան նաև առաջնահերթ դերակատարություն ունի տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու առումով, այդ ուղղությամբ գործադրելով որոշակի ջանքեր, որոնք ուղղված են Հարավային Կովկասի հակամարտուիթյունների կարգավորմանը: Փորձագետը նաև նշել է, որ ԱՄՆ և Եվրամիությունը, ինչպես նաև տարածաշրջանային մյուս տերությունները, ի դեմս Թուրքիայի և Իրանի, նույնպես բավականին ակտիվորեն են փորձում ազդել տարածաշրջանի գործընթացների վրա, գործադրելով իրենց բազմամակարդակ խաղաղ, երբեմն էլ ոչ խաղաղ նախաձեռնությունները: «Սակայն, այդպես էլ չբացվբած հայ-թուրքական սահմանի օրինակով, որը հայտնի պատճառներով պայմանավորված էր ղարաբաղյան կարգավորման հետ անմիջական փոխկապակցությունով, մենք ականատես եղանք թուրքական դիվանագիտության ջանքերի հերթական սահմանափակությանը: Իսկ նման սահմանափակություններ կան նաև մյուս երկրներում»,-եզրափակել է ռուս փորձագետը: 

Նախորդ հոդվածը‘Ավտոերթից հետո ոստիկաններն այցելում են ակտիվիստներին’
Հաջորդ հոդվածը‘Նոր նշանակումներ ԼՂՀ-ում ‘