‘Փոփոխական եղանակը կշարունակվի’

1178

Մայիսի 24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 26-28-ին, ժամանակ առ ժամանակ` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 26-ին` նույնքան կնվազի:

Երևանում՝

Մայիսի 24-ին սպսվում է առանց տեղումների եղանակ, 25-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 26-28-ին ժամանակ առ ժամանակ` սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ

·Օդի առավելագույն ջերմաստիճան 34.20C (1989թ)

·Օդի նվազագույն ջերմաստիճան 5.10C (1892թ)

·Օդի միջին օրական ջերմաստիճան 19.00C

Նախորդ հոդվածը‘Հայաստան-Մալթա հանդիպման տոմսերի արժեքը՝ 3000-8000 դրամ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’