‘Հայաստան-Մալթա հանդիպման տոմսերի արժեքը՝ 3000-8000 դրամ’

1076

Մայիսի 25-ից սկսվում է Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

2013թ. հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների 2014թ Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը:

Վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն մայիսի 25-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Երևան Սիթի» և «Հյումել» խանութների ցանցերում:

Տոմսերի արժեքն է`

— հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ

— արևելյան տրիբունա` 5000 դրամ

— արևմտյան տրիբունա` 8000 դրամ

 Առաքման համար կարող եք զանգահարել 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 22 10 և 55 53 51 հեռախոսահամարներով:

Նախորդ հոդվածը‘Սոցիալական բո՞ւնտ, թե՞…’
Հաջորդ հոդվածը‘Փոփոխական եղանակը կշարունակվի’