‘ Փոքրիկ տղան աննկատ մտել է խաղադաշտ և խնդրել Սուարեսի մարզաշապիկը (տեսանյութ)’

890

Կատալոնական «Բարսելոնայի» և «Գրանադայի» միջև իսպանական Պրիմերայի 25-րդ տուրի խաղից առաջ պատանի երկրպագուն վազել է խաղադաշտ և մարզաշապիկ է խնդրել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսից:

Փոքրիկ տղան այնքան աննկատ է մտել խաղադաշտ, որ նրան չի նկատել նույնիսկ իր կողքին գտնվող պապիկը: Սուարեսը չի մերժել տղային եւ նրան է տվել իր համազգեստը, փոխանցում է mundodeportivo.com-ը:

Հիշեցնենք, որ Գրանադայում կայացած խաղում կատալոնացիները հաղթեցին 3:1 հաշվով, իսկ Սուարեսը դարձավ գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Ֆաբրեգաս. «Հիմա էլ ուզում եմ հաղթել պրեմիեր լիգայում»’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին մտավ Մեծ հնգյակի բոլոր ժամանակների ռմբարկուների տասնյակ’