Փսակի․ ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել դեսպանատան աշխատանքը Կիևում

407

Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատանքի վերականգնումը ԱՄՆ-ի նպատակն է, սակայն այդ հարցը մինչև հիմա ուսումնասիրվում է դիվանագետների անվտանգությունն ապահովելու տեսակետից, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Իհարկե, տեղում դիվանագիտական ներկայություն ունենալը մեզ համար կարևոր է»,- հավաստիացրել է նա՝ մեկնաբանելով Իսպանիայի որոշումը՝ հետևելով Իտալիայի, Ֆրանսիայի և Եվրոպայի մի շարք այլ երկրների օրինակին, Կիևում վերսկսել դիվանագիտական աշխատանքը։

Փսակին նշել է, որ դիվանագետների վերադարձը Կիև նախ պետք է թույլատրի պետքարտուղարությունը։ Ներկա փուլում քննարկվում են «ո՞վ պետք է մեկնի առաջինը, քանի՞ հոգի է մեկնելու և ե՞րբ» հարցերը։

Ավելի վաղ պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ Ուկրաինայում ամերիկյան դիվանագիտական կորպուսի հիմնական մասն աշխատում է Լեհաստանի տարածքից։ Մինչ այդ ԱՄՆ-ը ժամանակավորապես դեսպանատունը Կիևից տեղափոխել էր Լվով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ Գութերեշը չի փորձել կապվել Պուտինի հետ
Հաջորդ հոդվածըԿրեմլը ծանուցել է ՀՀ–ի և ՌԴ–ի միջև փաստաթղթերի ստորագրման մասին