‘Քադաֆիի որդին կկանգնի Լիբիայի դատարանի առջև’

813

Մուամար Քադաֆիի որդիներից մեկը՝ Սեյֆ ալ-Իսլամը, և Լիբիայի տապալված բռնապետի շրջապատից ևս 37 հոգի այսօր Տրիպոլիում կկանգնեն դատարանի առջև: Նախկին պաշտոնյաները մեղադրվում են, այսպես կոչված՝ 2011 թ. փետրվարի 17-ի հեղափոխության ընթացքում լիբիացի ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը: Իրավաբանների կարծիքով՝ կասկածից վեր է, որ Սեյֆ ալ-Իսլամին մահապատիժ է սպասվում: Մարդկության դեմ հանցագործության մեղադրանք նրան արդեն առաջադրվել էր Միջազգային քրեական դատարանի կողմից, որն ուզում էր հասնել նրան, որ ալ-Իսլամին հանձնեն Հաագային: Սակայն լիբիական իշխանությունները հրաժարվեցին  կատարել ՄՔԴ-ի պահանջը՝ պնդելով, որ նրան անհրաժեշտ է դատել հայրենքիում:

Ի դեպ, ամռանը Մուամար Քադաֆիի եղբայր՝ Ահմադ Իբրահիմը, Մուսրաթ քաղաքի դատարանի կողմից դատապարտվել էր գնդակահարության: Դրանից մի քանի օր առաջ դատավորները նույնպիսի վճիռ էին կայացրել Մանսուր ադ-Դավ Քադաֆիի նկատմամբ, որը գլխավորումէր Լիբիայի ազգային գվարդիան, փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իրանի իշխանություններն ազատ են արձակել 11 քաղբանտարկյալների’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. «Մեր պայքարը Տիգրանի ազատման համար պետք է ավելի թեժացնել»’