‘Լևոն Զուրաբյան. «Մեր պայքարը Տիգրանի ազատման համար պետք է ավելի թեժացնել»’

1572

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու՝ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի երաշխավորագիրը, որին միացել էին 100-ից ավելի հանրահայտ մարդիկ՝ արվեստագետներ, մտավորականներ և հասարակության շրջանում վստահություն ու հարգանք վայելող քաղաքացիներ: Դատարանի որոշման վերաբերյալ փորձեցինք ստանալ երաշխավորագրերի արշավը նախաձեռնած Լևոն Զուրաբյանի մեկնաբանությունը:

«Իշխանությունն այնքան է խորացել նեղվածության և վրեժխնդրության մեջ, որ անգամ չի հասկանում, որ ամբողջ պայքարը քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատման շուրջ արդեն վերածվում է առճակատման հասարակության և իշխանությունների միջև,-  նշեց Զուրաբյանը՝ հավելելով:- Մեր պայքարը Տիգրանի ազատման համար պետք է ավելի թեժացնել, ձևերը կգտնենք»:

 

Նախորդ հոդվածը‘Քադաֆիի որդին կկանգնի Լիբիայի դատարանի առջև’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հեռանկարի բացակայությունը’