Քալը հայտարարել է, որ Ուկրաինան կզինվի ՆԱՏՕ-ի չափորոշիչներով

342

ԱՄՆ պաշտպանության՝ քաղաքական հարցերով փոխնախարար Քոլին Քալը հայտարարել է, որ Ուկրաինայի բանակն աստիճանաբար կանցնի սպառազինության ՆԱՏՕ-ի չափորոշիչներով։

«Բացառված չէ, որ տարիներ անց նրանք դեռ օգտագործեն իրենց արտադրած համակարգերն ու զինամթերքը։ Սակայն, իմ ակնկալիքներով, այն ժամկետներում, որոնց մասին հիմա խոսում ենք, Ուկրաինան աստիճանաբար կանցնի Դաշինքի սպառազինության չափորոշիչներիn»,- Քալի խոսքն է մեջբերել «УНН» պարբերականը։

Քոլին Քալի հայտարարության համաձայն՝ ՆԱՏՕ-ի սպառազինության համակարգին լրիվ ինտեգրվելու համար կպահանջվի առնվազն երեք տարի։ Նա հավելել է, որ վերջին ամիսներին Ուկրաինային ռազմական օգնություն է ցուցաբերել 50-ից ավելի երկիր։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹայվանի ընդդիմադիրները հանդիպել են ՉԺՀ իշխանությունների հետ
Հաջորդ հոդվածըՃապոնիայի ոստիկանապետը հրաժարական է տվել