Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը դատապարտել է ԿԺԴՀ-ից հրթիռների արձակումը

273

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով իր Խորհրդի նստաշրջանի ժամանակ, որը մեկնարկել էր հունիսի 19-ին Մոնրեալում, ԿԺԴՀ-ից հրթիռների արձակումը։

Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել են Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում։

Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ն նշում է, որ ICAO-ի խորհուրդը ժողովրդական հանրապետության հրթիռային արձակումները դատապարտել է 2017 և 2022 թթ․։ Հարավկորեացի դիվանագետների կարծիքով՝ դա խոսում է միջազգային կազմակերպության վճռականության մասին՝ թույլ չտալ ԿԺԴՀ-ի կողմից միջազգային նորմերի խախտումներ, որոնք վտանգ են ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար։

Հունիսի 15-ին ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ՝ միջկորեական սահմանի մերձակա հրաձգարանում Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զորավարժությունների վերջին փուլի ֆոնին, որին այդ օրը հետևում էր նաև Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆոր Զելանդիայի վարչապետը համաձայն չէ Բայդենի հետ
Հաջորդ հոդվածըՌԴ դեսպան․ Զելենսկու ելույթը նպատակ ունի խափանելու ՌԴ-ի շփումները տարածաշրջանում