‘Քաղաքագետ. Կոմպրոմիսի գնալու շահագրգռությունն ավելի շատ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից է’

1083

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է մի ծրագիր, որտեղ, որպես պայման, ընդունել է, որ եթե իր պահանջները բավարարեն, ապա ինքը չի վիճարկի գործող նախագահի լեգիտիմությունը: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Եթե այդ բանակցությունները հաջող ավարտվեն, ապա այդ պահանջներից, կետերից մեկն այն է, որ Րաֆֆին պետք է ճանաչի Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Քանի որ այստեղ պարզ առևտրի մասին է խոսքը, առևտուրը կկայանա, չի կայանա՝ չեմ կարող ասել: Նայած՝ երկու կողմերի ամբիցիաներն ինչպիսին կլինեն»,- ասաց քաղաքագետը:

Քաղաքագետի կարծիքով՝ կոմպորմիսի գնալու շահագրգռությունն ավելի շատ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից է, քանի որ նա անելանելի վիճակի մեջ է, փորձում է որոշակի համաձայնության գալ, որպեսզի դուրս գա այդ իրավիճակից:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդն օրերս Սերժ Սարգսյանին մի շարք առաջարկներ ներկայացրեց, որից հետո Սարգսյանն արձագանքեց՝ առաջարկելով «միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսել աշխատել»:

Նախորդ հոդվածը‘Այնպես մահափորձ անեմ, որ երկու օրից նոր գլխի ընկնես (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուչեսկուն «Շախտյորում» կաշխատի եւս երկու տարի’