‘Քաղաքական ուժերի կողմնորոշման պահը’

1845

Ճակատագրի բերումով նույն ժամին, նույն քաղաքում, տարբեր դահլիճներում ելույթ էին ունենում Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը: Նրանք խոսում էին մոտավորապես նույն թեմաների մասին` արտագաղթ, կուտակային բարեփոխումներ, տնտեսության վիճակ, քաղաքացու սոցիալական պայմաններ և այլն: Եվ արտահայտում էին իրար հակադիր կարծիքներ ու տեսակետներ:

Բոլոր պատասխանատու հեռուստաընկերությունները մանրամասն ներկայացրին Ս. Սարգսյանի խոսքը` իհարկե սրբագրելով նրա «արտաթղթային», սեփական ձևակերպումները:  Այդ նույն հեռուստաընկերությունները շրջանցեցին Ծառուկյանի ելույթի հիմնական դրույթները: Լրատվության դաշտում 10/1-ի հարաբերակցությունը չխոչընդոտեց, որպեսզի քաղաքական ուժերն ու ՀՀ քաղաքացիները հստակորեն տեղեկացվեն երկու ելույթների բովանդակության մասին:

Նախորդ օրը Ս.Սարգսյանը հրահանգել էր իր համակարգին` ավելի ակտիվ արձագանքել: Սա հրաման էր: Հիմա պետք է հասկանալ, թե որն է Սարգսյանի «արձագանքող համակարգը»: Ծառուկյանի ելույթից րոպեներ անց խոսեցին սոցապ նախարարն ու Աշոտյանը: Մոտ ժամանակներս սպասվում է Կ. Ավագյանի և Շարմազանովի արձագանքը: Երկուշաբթի օրը Սարգսյանի օգնական Սևակ Լալայանը կգրի մի հոդված 1in.am-ի համար և մեկ հատ էլ` տարբեր ազգանուններով ու սեռերով հանդես եկող լրագրողի համար: Երեքշաբթի ինչ-որ բան կասեն Նիկոյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը: Եվ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում գուցե խոսեցնեն Դավիթ Շահնազարյանին:

Այսքանը: Ավելիի ռեսուրս պարզապես գոյություն չունի: Տվյալ դեպքում չի աշխատելու նաև հայկուլիկների և սաքուլիկների ինստիտուտը, որովհետև նրանց «ինքնադատաստանի» ծրագրի շրջանակներում պարզապես կծեծեն:

Շարունակությունը` 7or.am-ում 

Նախորդ հոդվածը‘ Արամ Մանուկյան. ԲՀԿ համագումարը համատեղ աշխատանքի նոր հնարավորություն բացեց ‘
Հաջորդ հոդվածը‘Մենք շախմատ ենք խաղում, դուք «չապաև». Բագրատյանը հակադարձում է Ս.Սարգսյանի թվերին’