‘Քաղաքապետարանը անգիտակցաբար անվավեր է ճանաչել Սայաթ-Նովա 10/5 հասցեում ըն­թացող շինարարությունը. Մամուլ’

1499

Մեկ-երկու օրվա մեջ Սայաթ-Նովա պողոտայի բնակիչներ պարտավորեցման հայցով կդիմեն դատարան՝ պահանջելով կասեցնել «Լարկո գրուպ» ընկերության կողմից Սայաթ-Նովա 10/5 հասցեում ըն­թացող  շինարարությունը:

Այս մասին երեկ «Հժ»-ին հայտնել է բնակիչների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ալբերտ Կանդալյանը:

Նոյեմբերի 14-ին բնակիչները դիմել էին քաղաքապետարան՝ նշելով, որ «Լարկո գրուպը» շինարարությունն իրականացնում է իսկությանը չհամապատասխանող փաստաթղթերի հիման վրա, և պահանջել անվավեր ճանաչել կառուցապատման թույլտվությունն ու արգելել շինարարությունը: Այս ընթացքում քաղաքապետարանը դիմումին չի պատասխանել, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի հոդված 48-ը սահմանում է, որ եթե վարչական ակտի վերաբերյալ դիմումին օրենքով սահմանված ժամկետում չեն պատասխա­նում՝ վարչական ակտը համարվում Է ընդունված, և դիմողը կարող Է ձեռնամուխ լինել համապատաս­խան իրավունքի իրականացմանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Ոչ իշխանական ուժերը քննարկում են ՍԴ դիմելու տարբերակը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ուշի գյուղի ոլորաններում ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է Ուկրաինայի քաղաքացի’