‘Քաղաքապետարանը հրապարակեց ուղեվարձերի թանկացման մասին որոշումը’

1873

Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է հանրային տրանսպորտի ուղեվարձի՝ 50 տոկոսով թանկացման, ինչպես նաեւ՝ տրոլեյբուսների ուղեվարձի 100 տոկոսով թանկացման մասին որոշումները:

Նշենք, որ որոշումները թվագրված են հուլիսի 19-ով:

Հիմք ընդունելով Երևան քաղաքի թվով 48 երթուղիներ սպասարկող կազմակերպությունների գրությունները, Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի 17.07.2013թ. նիստի արձանագրության եզրակացությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով.

1.Վերանայել Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող՝ սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների  կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը (երթուղու փոխադրավարձ), այն 2013 թվականի հուլիսի 20-ից 1 ուղևորի համար սահմանելով 150 (հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ: 
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ սույն որոշման հավելվածում նշված երթուղիների համար կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանը: 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ  

 

Նախորդ հոդվածը‘ՀՔԱՎ. Եւս մեկ մահվան դեպք ԼՂՀ զորամասերից մեկում’
Հաջորդ հոդվածը‘Ավանում փորձում են վարորդներին ուղեւորների դեմ տրամադրել (տեսանյութ)’