‘Քաղաքապետարանի «ֆեյք» աշխատողը Փակ շուկայի մոտ սպառնում է լրագրողին (տեսանյութ)’

3006

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ շուկայում ընթացող շինարարությունը համապատասխանում է բոլոր նորմերին, շինթույլտվությունը ստացվել է 2012 թվականի սեպտեմբերի հինգին», — այսօր Փակ շուկայի մոտ «ի պաշտպանություն» Փակ շուկայում ընթացող շինարարության անցկացվող հավաքի ժամանակ iLur.am-ին ասացց Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության աշխատակից ներկայացած Կարինե Սարգսյանը: Նա ասաց նաեւ, որ այն ժամանակ, երբ պետությունը՝ «Սփյուռքի նախարարությունը, դաշնակները, ոչ ոք սիրիահայ ընտանիքներին աշխատատեղ չի տրամադրում, Սամվել Ալեքսանյանը միանշանակ անխոսք նրան աշխատանք է տրամադրում եւ ժամանակին վարձատրում է»:

Ավելի ուշ պարզեցինք, որ Կարինե Սարգսյանը աշխատում է Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետում, ընդ որում՝ նրա գործառույթներն այնքան էլ հստակ չեն. մեկ նա մոտենում է դրամարկղի մոտ կանգնած հաճախորդներին ու իր «բոնուս-քարտն» է առաջարկում, մեկ հրահանգում է ուղեկցել հատուկ հաճախորդներին, մեկ էլ զննում է կասկածելի հաճախորդների տոպրակները:

Ի դեպ, այս նույն կինն այսօր սպառնացել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Կրեմլ. Սարգսյանն ու Պուտինը կքննարկեն Մաքսային միության հետ ինտեգրացիան եւ ԼՂ խնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Microsoft-ը կանխատեսում է ստեղնաշարի մահը’