‘Քաղաքապետարան. Սա զուգարան է, եւ վերջ’

1189

Քաղաքապետարանը հանդես է եկել մի ուշագրավ հայտարարությամբ, որտեղ նշում է, թե «Աբովյան փողոցում գտնվող ստորգետնյա շինության առնչությամբ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հետ կապված հայտնում ենք, որ Աբովյան 21 շենքին հարակից հատվածում գտնվող վերգետնյա շինություններն ապամոնտաժելուց հետո տվյալ տարածքում առկա ստորգետնյա հատվածը նախատեսվել էր վերակառուցել և շահագործել որպես ստորգետնյա հասարակական զուգարան»: «Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տվյալ ստորգետնյա կառույցը հասարակական այլ գործունեության նպատակով օգտագործելու համար չի տրվել որևէ թույլտվություն, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր, որի արդյունքում ապօրինի գովազդ տեղադրելու և ոչ նպատակային նշանակության գործնեություն ծավալելու փորձի համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ, իսկ տեղադրված գովազդային վահանակն ապամոնտաժվել է»:

Պարզվում է, քաղաքապետարանի քթի տակ այսքան ժամանակ իբր ապօրինի գործունեություն է ծավալվել, բայց քաղաքապետարանը ոչ մի կերպ այն չէր նկատել, եւ խնդրո առարկայի մասին իմացել է միայն ԶԼՄ-ների կողմից հարցը բարձրացնելուց  հետո: Հապա փորձեք, ասենք` Մալաթիա Սեբաստիա համայնքի Բ1 թաղամասի ձեր` բոլորի  աչքից հեռու բակում մի 10 սմ երկարությամբ տարածք վերցնել եւ «ապօրինի» գործունեություն ծավալել, կես ժամ անց` նրանք բոլորը (քաղաքապետարանով, թաղապետարանով) տեղում կլինեն: Այնպես որ, քաղաքապետարանի բացատրությունը ամենեւին իրական չի թվում: Կարճ ասած` ինքդ էլ տեսնում ես, Տարոն ջան, որ սիրուն չի: 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Հաջողելու միակ երաշխիքը լինելու է դրսում կանգնած ժողովրդի բազմամարդությունը’
Հաջորդ հոդվածը‘Պատահար Արշալույս գյուղի մոտակայքում’