‘Քաղաքապետի տեղակալ. Հունվարի 1-ից ուղեվարձը չի բարձրանալու’

857

Այսօր տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական՝ երրորդ նիստը: Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ՝  Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը անդրադարձ է կատարել նաև մամուլում շրջանառվող այն լուրերին, թե տրանսպորտի ուղեվարձը բարձրանալու է հունվարի 1-ից: Նիկոյանը նշել է, որ քանի դեռ չկա ուղևորահոսքի հետազոտությունների արդյունքը, սակագինը բարձրանալ չի կարող.

«Ես կուզենայի նաև նշել, որ մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը շատ շահարկվեց նաև սակագնի փոփոխության՝ հունվարի 1-ի խնդիրը: Բնականաբար, քանի չկա ուղևորահոսքի հետազոտությունների արդյունքը, չի կարող լինել սակագնի փոփոխության հարց: Հանձնաժողովը աշխատում է, և աշխատանքի արդյունքները, բնականաբար, կներկայացվի հանձնաժողովի քննարկմանը, թե ծախսային մասով, օպտիմալացնելու և ուղևորահոսքի հետազոտությունները, որից հետո նոր միայն կարող է խոսք գնալ ինքնարժեքի հաշվարկի, այնուհետև  նաև սակագնի ձևավորման մասին, այսինքն՝ այն շահարկումները, որ հունվարի մեկից, կամ չգիտեմ, տարբեր ժամկետներ էին շահարկում, չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է Վահե Նիկոյանը:

Նախորդ հոդվածը‘Հանրային հեռուստաընկերությամբ գովազդը կարգելվի’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նոր նախագահ ընտրվեց Լյուդմիլա Սարգսյանը (տեսանյութ)’