‘Քաղաքացիները հիմնականում 100 դրամ են վճարում (տեսանյութ)’

1359

Ինչպես նախորդ մի քանի օրերին, այսօր էլ Երեւանի Կենտրոնում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքող ակտիվիստներին հեռվից հետեւում էին բնորոշ արտաքինով մարդիկ: Նրանց թվում էր նաեւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը, որը շաբաթ օրը վիրավորական արտահայտությունների ուղեկցությամբ խոչընդոտել էր ակտիվիստների աշխատանքը:

Այսօր նա թեեւ հրաժարվեց պատասխանել մեր մի քանի հարցին, բայց զգալիորեն ավելի «մեղմ» տոնով՝ «հմի կարող ա՞ հեդեւիցս ման գաք, թողեք՝ քայլեմ իմ հմար», ասաց նա, երբ փորձում էինք հարցեր ուղղել՝ կապված երկու օր առաջ իր դրսեւորված պահվածքի հետ:

Ի դեպ, ինչպես ցույց տվեց մեր փոքրիկ հարցախույզը, քաղաքացիների մեծ մասն այսօր երթեւեկում էր 100 դրամով, ի տարբերություն նախորդ օրերի: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը միացել է ակցիային’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ-ում ՀՀ դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Հրաչյա Հարությունյանի հարցը ‘