‘Քաղաքացին` Սերժ Սարգսյանին. Սա ի՞նչ վիճակ ա, սա ի՞նչ բան ա. (Առավոտ)’

2586

«Առավոտ»-ի փոխանցմամբ, այսօր Կոմիտասի անվան Պանթեոն այցելած Սերժ Սարգսյանին է փորձել մոտենալ մի քաղաքացի` գոռալով. «Պարո՛ն նախագահ, մինչեւ ե՞րբ պիտի սենց մեր իրավունքները ոտնահարվի, հը՞: Ինչի՞ մեր երկրին տեր չեք կանգնում: Սա ի՞նչ վիճակ ա, սա ի՞նչ բան ա, հը՞»: Սարգսյանը, սակայն, արագացրել է քայլերը, եւ չի խոսել քաղաքացու հետ: 

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Հայրապետյան. Շատ եմ ցանկանում՝ արդարությունը հաղթի’
Հաջորդ հոդվածը‘Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը’