‘Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանն ազատ է արձակվել. Տեսանյութ’

2516

Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը քիչ առաջ ազատ արձակվեց՝ հենց դատարանի դահլիճից:

Դատարանը Տիգրան Առաքելյանին 316 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքով ճանաչեց անմեղ և արդարացրեց: Քրեական օրենսգրքի 356 հոդվածով և 258 հոդվածի երրորդ մասի առաջին կետերով դատարանը Առաքելյանին մեղավոր ճանաչեց և վերջնական պատիժ նշանակեց ազատազրկում 3 տարի ժամկետով: Դատարանը Առաքելյանի նկատմամբ կիրառեց ՀՀ ԱԺ Համաներման մասին որոշման 1 կետի երրորդ ենթակետը և նրան ազատեց պատժի կրումից: Առաքելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացվեց, և նրան ազատ արձակեցին դատարանի դահլիճից:

 

Նախորդ հոդվածը‘Մեկնարկեց Կոնգրեսի ակտիվիստների դատավարությունը. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսիում բողոքի ցույց է տեղի ունեցել՝ Սոչիի Օլիմպիադային մասնակցելու դեմ’