‘Քաշաթաղի շրջանում բնակիչները պայքարում են հրդեհների դեմ. Արցախպրես’

1277

Նախօրեին Քաշաթաղի շրջանի հարավ-արևելյան հատվածում կրկին հրդեհ էր բռնկվել, որը տարածվում էր մի քանի կիլոմետր: Հայտնում է «Արցախպրես»-ը, կայքը նշում է, որ կրակի բարձրությունը հասնում էր մի քանի մետրի:

Նշվում է, որ մոտ 7-8 ժամ տևած պայքարից հետո հաջողվել է մարել հրդեհը: Այն  ցանքատարածություններին վնաս չի հասցրել, քանի որ կրակը բռնկվել էր հնձած տարածքներում: Կայքը հավելում է նաեւ, որ նախորդ օրերին շրջանի Թովմասարի տարածքում բռնկված հրդեհների պատճառով ամբողջությամբ այրվել է մոտ 25 հա ցանքատարած։

 

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Մտքի սով’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկայի Գավաթ. Բրազիլացիները պարտվեցին Կոլումբիայի հավաքականին(տեսանյութ)’