‘Քարաթափում «Արզնի» ՀԷԿ-ի տարածքում’

1397

Հունվարի 14-ին, ժամը 10.20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայք մարզի «Արզնի» ՀԷԿ-ի տարածքում տեղի է ունեցել քարաթափում, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ՀԷԿ-ի վարչական շենքին հարակից սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է տանիքը` 7 քմ մակերեսով և առկա է 4-5 քարաբեկորների անկման վտանգ, անհրաժեշտ է հա­մապատասխան մասնագետների եզրակացությունը:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տե­ղե­կատվություն:

Նախորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքում, Սեւանի, Դիլիջանի, Ալավերդու, Գորիսի ճանապարհներին առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի’