Քարիմ Բենզեման բաց կթողնի աշխարհի առաջնությունը

304

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող, «Ոսկե գնդակի» այս տարվա դափնեկիր Քարիմ Բենզեման բաց կթողնի աշխարհի առաջնությունը, հաղորդում է Ֆրանսիայի հավաքականի պաշտոնական թվիթերյան էջը։

Պատճառը ձախ ազդրի քառագլուխ մկանի վնասվածքն է։ Նոյեմբերի 19-ին Բենզեման մարզվել է Դիդիե Դեշամի գլխավորած թիմի հետ, սակայն վնասվածք է ստացել եւ չի կարողացել ավարտին հասցնել մարզումը եւ տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժզննման։

Ֆրանսիայի հավաքականն առաջին հանդիպումը Քաթարում կանցկացնի նոյեմբերի 22-ին՝ խմբային փուլի առաջին տուրում մրցելով Ավստրալիայի թիմի հետ։ D խմբում ընդգրկված են նաեւ Դանիայի եւ Թունիսի թիմերը։

Նախորդ հոդվածըԱԱ-2022-ի կազմակերպիչները Պլատինիին չեն հրավիրել մրցաշարին
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Վալենսիայի դուբլն ու Էկվադորի հաղթանակը բացման խաղում (տեսանյութ)