‘Քեմերոնն ու Օբաման կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ’

1037

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը «կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ՝ դիվանագիտական ճանապարհով Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու նպատակով»: Այս մասին խոսվում է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համատեղ հոդվածում, որը հրապարակվել է Times թերթում:

Հեղինակների կարծիքով՝ իրենք «կշարունակեն դիմակայել Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին»: «Եթե մենք թույլ տանք, որ միջազգային իրավունքի այդպիսի հիմնարար խախտումներն անպատիժ մնան, ապա տուժելու ենք դրան հաջորդող անկայունությունից: Մենք ոչ երկիմաստ ազդանշան ենք հնչեցրել. միջազգային հանրությունը չի աջակցի Ուկրաինան ապակայունացնելու՝ Ռուսաստանի փորձերին»,- գրել են Քեմերոնն ու Օբաման:

Համատեղ հոդվածը հրապարակվել է Քեմերոնի՝ ԱՄՆ այցի նախօրեին: Այցի ընթացքում երկրների ղեկավարները կքննարկեն նաև կիբեռանվտանգության հարցեր: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Եւս 7 բերման ենթարկված Երեւանում. Ոստիկանները իբր ցույցի զինված կազմակերպիչների են փնտրում ‘
Հաջորդ հոդվածը‘Էնտեղ է, մեր աչքով տեսանք. Մարտուն Գրիգորյանը` Պերմյակովի մասին ‘