Քենեդի Կրտսերն Ուկրաինային տրամադրված օգնությունը գնահատել է 130 մլրդ դոլար

212

ԱՄՆ-ի՝ Ուկրաինային օգնության ծախսերն արդեն կազմում են 130 մլրդ դոլար, թեպետ միլիոնավոր ամերիկացիներ շարունակում են մնալ առանց բժշկական ապահովագրության և սննդի կտրոնների։

Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ, դեմոկրատ Ռոբերտ Քենեդի Կրտսերը ամերիկյան հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցի ընթացքում։

«Մենք արդեն այս պահի դրությամբ այնտեղ 130 մլրդ դոլար ենք ուղարկել,- ասել է Քենեդի Կրտսերը։- Ինչպե՞ս կարող ենք 130 մլրդ դոլար ուղարկել, երբ 15 մլն ամերիկացիներ չունեն բժշկական ապահովագրություն, երբ մենք 30 մլն ամերիկացիների զրկում ենք պարենի կտրոններից»։

Քենեդի Կրտսերը նշել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները 2013-2014 թթ․ «մայդանի» բողոքի ցույցերը ֆինանսավորել են 5 մլրդ դոլարով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄաքքարթի․ Բայդենը կառավարությունն օգտագործում է որպես զենք՝ ընդդեմ Թրամփի
Հաջորդ հոդվածըՌԴ դեսպանի սպանության գործով նոր կասկածյալի են ձերբակալել