‘Քերի. Սիրիայում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է բանակցել Ասադի հետ’

932

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է բանակցություններ սկսի Բաշար Ասադի հետ՝ հանուն նրա, որ Սիրիայում վերջ դրվի քաղաքացիական պատերազմին:

Ավելի վաղ ԱՄՆ-ը պնդում էր, որ հակամարտությունը դադարեցնել հնարավոր չէ առանց Ասադի հրաժարականի:

ՄԱԿ-ի տվյոլներով՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում, որը շարունակվում է 2011 թ. մարտից, զոհվել է ավելի քան 215 հազար մարդ, երկրի բնակչության գրեթե կեսը ստիպված է եղել լքել տունը:

Եգիպտոսի Շարմ-աշ-Շեյխ առողջարանային քաղաքում տված հարցազրույցում Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը համառորեն շարունակում է Սիրիայում քաղաքական կարգավորման հասնելու ուղիների որոնումը:

Քերիի հայտարարությունը հստակ ցույց է տալիս, որ Վաշինգտոնն սկսում է հասկանալ Սիրիայում իր քաղաքականության անհեռանկարային լինելը: Պարբերաբար կրկնվող հայտարարությունները, թե Ասադը պետք է հեռանա, վաղուց արդեն ոչ ոքի վրա չի ազդում՝ դեպքերի նման զարգացման նախանշանների իսպառ բացակայության պատճառով: Ավելին, Մերձավոր Արևելքում նոր գործոնի՝ «Իսլամական պետություն» ջիհադիստական կազմակերպության ի հայտ գալը, շատ փորձագետների ստիպել է եզրակացնել, որ Ասադի հեռացումը ձեռնտու է իսլամիստներին, և այդ դեպքում Սիրիան կընկղմվի ավելի խորը քաոսի  ու արյունահեղության գիրկը, ինչը դժվար է անգամ պատկերացնել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի միջազգային պահուստները շարունակում են նվազել’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Արքայազն Չարզն ու նրա կինն ուզեցել են թաքցնել, որ տնային ծառայող են փնտրում’