Քըլըչդարօղլուն մտադիր է Թուրքիայից արտաքսել բոլոր փախստականներին

346

Թուրքիայում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հինգշաբթի հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում երկրից կարտաքսի բոլոր փախստականներին։

«Ընտրվելու դեպքում ես բոլոր փախստականներին հետ կուղարկեմ»,- ասել է քաղաքական գործիչն Անկարայում տեղի ունեցած համաժողովում։

Ըստ Քըլըչդարօղլուի՝ Թուրքիայում 10 միլիոնի չափ փախստական կա։

Քեմալ Քըլըչդարօղլուն նախկինում դատապարտել էր Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ 2016 թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձը՝ կատարվածն անվանելով «ստոր հարձակում դեմոկրատիայի վրա»։

Բայց այն բանից հետո, երբ պետության ղեկավարը հուլիսի 20-ին երկրում արտակարգ դրություն մտցրեց (որը հետո չեղարկվեց 2018 թ․ հուլիսի 19-ին), Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ դա «պլանավորված հեղաշրջում էր», «պետական հեղաշրջման վերահսկվող փորձ»։ Նա հանդես եկավ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու դեմ, որոնցով ուժեղացվում էին նախագահի իշխանության լիազորությունները (սահմանադրական հանրաքվեն տեղի ունեցավ 2017 թ․, կողմ քվեարկեց 51,41 %-ը, և երկիրը խորհրդարանական կառավարման ձևից անցավ նախագահականի)։

Քըլըչդարօղլուի ընտրական ծրագրի հիմնական կետերից մեկը սահմանադրական հանրաքվեի անցկացումն է՝ խորհրդարանական համակարգի վերադառնալու նպատակով։ Քըլըչդարօղլուն նախատեսում է նախագահի լիազորությունները կրճատել ընդհուպ մինչև ներկայացուցչականը և կուսակցությունների համար ընտրական պատնեշը 7 տոկոսից իջեցնել 3-ի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱսադը կմասնակցի Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին
Հաջորդ հոդվածըՀայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը