Ասադը կմասնակցի Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին

251

Մայիսի 19-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մեկնարկում է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը։ 2011 թվականից ի վեր՝ առաջին անգամ դրան կմասնակցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

Սիրիայի արտաքին գործերի նախարարը մասնակցել է Ջիդդայում Արաբական պետությունների լիգայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նիստին, որը տեղի է ունեցել կազմակերպության գագաթնաժողովի նախօրեին։ Ավելի քան տասնամյա դադարից հետո այդ գագաթնաժողովին, Սաուդյան Արաբիայի թագավորի հրավերով, կմասնակցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգայում կասեցվել է 2011 թ․ ժողովրդավարական ցույցերի կոշտ ճնշումներից հետո, ինչը հանգեցրեց քաղաքացիական պատերազմի, բայց մեկ շաբաթ առաջ ԱՊԼ անդամ երկրների ներկայացուցիչները որոշում են կայացրել Սիրիային վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԼուկաշենկո․ Մեր ինքնիշխանության ու անկախության պահպանմանն այլընտրանք չկա
Հաջորդ հոդվածըՔըլըչդարօղլուն մտադիր է Թուրքիայից արտաքսել բոլոր փախստականներին