‘Քիչ-քիչ Գագիկ Հարությունյանին հրաժեշտ են տալիս. Մամուլ’

1791

Ըստ «ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների` շաբաթ օրը Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենցիա» ռեստորանում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշել է իր ծննդյան 65-րդ տարեդարձը: Նույն աղբյուրների հաղորդմամբ` Հարությունյանի տարեդարձին ներկա են եղել անձամբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, մի քանի նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Իսկ Ս. Սարգսյանը թեև անձամբ ներկա է եղել «Ֆլորենցիա»-ում կայացած խնջույքին, այնուամենայնիվ նաև պաշտոնական շնորհավորական ուղերձ է հղել Գ. Հարությունյանին: Ի դեպ, ըստ Սահմանադրության 76-րդ հոդվածի` Սահմանադրական դատարանի անդամները պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը: Ու թերևս Հարությունյանի նկատմամբ ցուցաբերված աննախադեպ ջերմության պատճառը հենց դա է:

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ է Զոլյանը հրավիրվել ԱԱԾ’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար խիստ անհրաժեշտ ծյունինգ է արել. Մամուլ’