‘Քլինթոնը մեղադրում է Մոսկվային՝ Եվրոպայի սահմանները փոփոխելու փորձերի մեջ’

1376

ԱՄՆ-ի դաշնակիցները Եվրոպայում գտնվում են Ռուսաստանի մշտական ճնշման տակ, որը ձգտում է փոխել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված պետական սահմանները, ինչպես նաև փորձում է իր ազդեցությունը տարածել Բալթյան երկրների վրա: Այսպիսի պնդմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը նախընտրական քարոզչության հերթական ռաունդում, փոխանցել է MCNBC հեռուստաալիքը:

Քլինթոնի և դեմոկրատների մյուս թեկնածուի՝ Բեռնի Սանդերսի հեռուստաբանավեճը հեռարձակվել է ուղիղ եթերով: Մասնակիցներին խնդրել են գնահատական տալ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի՝ փետրվարի 2-ին արված հայտարարությանը, թե Ռուսաստանը ԱՄՆ-ի անվտանգությանն ուղղված հիմնական սպառնալիքն է:

Քլինթոնը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է ամրացնել ՆԱՏՕ-ն, և առաջարկել է մեծացնել դաշինքի գործընկերներին ցուցաբերվող աջակցությունը՝ նրանց նոր սպառազինություն մատակարարել և մեծացնել ռազմական ծրագրերի ֆինանսավորումը: Քլինթոնը նաև անհրաժեշտ է համարել հասկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ «դաշինքն անուշադրության չի մատնի նրա ռազմատենչությունը»:

Քլինթոնն առաջին անգամ չէ, որ այս տոնով է խոսում Ռուսաստանի մասին: Անցյալ տարվա հունիսին նա իր ելույթում խոստացել էր Ամերիկան ազատել «ռուսաստանյան սպառնալիքից»: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը’
Հաջորդ հոդվածը‘Իսլամական Պետությունը հետաքրքրված է Նարեկ Սարգսյանի ծառայություններով. Medialab.am-ի ծաղրանկարը’