‘Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը’

1317

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Դժվարանցանելի են Գեղարոտ-Ծիլքար, Սպիտակ-Խնկոյան, Սոթք-Քարվաճառ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:

Ապարան-Ծիլքար և Գորիս-Սիսիան  ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Նախորդ հոդվածը‘Զոհված զինվորը հետմահու պարգեւատրվել է’
Հաջորդ հոդվածը‘Քլինթոնը մեղադրում է Մոսկվային՝ Եվրոպայի սահմանները փոփոխելու փորձերի մեջ’