‘Քլինթոնը չի բացառել, որ կարող է մնալ պետքարտուղարի պաշտոնում ‘

864

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն առաջին անգամ կտրուկ «ոչ» չի ասել ի պատասխան հարցի, թե արդյոք նա նախագահ Օբամայի վերընտրվելու դեպքում կշարունակի գլխավորել արտաքին գործերի գերատեսչությունը:

«Դժվար թե… շատերն են ինձ հետ խոսել դրա մասին, որ ես մնամ», պատասխանել է Քլինթոնը Wall Street Journal-ի թղթակցի հարցին ի պատասխան, չկոնկրետացնելով, թե ով է նրա հետռ խոսել այդ թեմայով:

Մինչդեռ, հարցազրույցներից մեկում  Բարաք Օբաման խոստովանել է, թե համոզել է միսիս Քլինթոնին՝ մնալ զբաղեցրած պաշտոնում:

«Նա հիանալի է աշխատում: Ես շատ կուզեի, որ նա մնար: Բայց չնայած իմ պնդումներին, կարծում եմ, նա մտադիր է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ», — ասել է Օբաման: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը հերքում է սիրիական ապստամբներին զինելու՝ Ռուսաստանի մեղադրանքները’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Ապրես Զոհրաբյան. Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք’