‘Քլինթոն. Իմ հաղթանակը պատմական նշաձող է կանանց համար’

1308

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է իր հաղթանակը Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու պայքարում:

Երեքշաբթի Նյու-Ջերսիում անցկացված փրայմերիզում հաղթանակից հետո Քլինթոնը կուսակցական համագումարի պատվիրակների բավարար ձայներ է հավաքել, որպեսզի ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվի ամենախոշոր կուսակցություններից մեկի կողմից: Քլինթոնն իր հաղթանակն անվանել է պատմական նշաձող կանանց համար:

Քլինթոնն ամերիկացի ընտրողներին կոչ է արել միավորվել ընդդեմ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ նրան անպիտան  համարելով նախագահի պաշտոնի համար: «Նա ոչ միայն Մեքսիկայի հետ սահմանին է ուզում պատ կառուցել: Նա ուզում է պատ կառուցել ամերիկացիների միջև՝ նրանց միմյանցից բաժանելու համար,- ասել է Քլինթոնը և կրկնել իր քարոզարշավի կարգախոսներից մեկը: — Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյան. Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը’
Հաջորդ հոդվածը‘200 տարվա ընթացքում առաջին անգամ նորոգվում է Տիրոջ գերեզմանի տաճարը’