‘ՔԿ. Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում’

1807

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ  ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ։

Ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար:

Նախորդ հոդվածը‘Ժամը 17-ի դրությամբ մասնակցությունը 34,72 տոկոս’
Հաջորդ հոդվածը‘ԱՊԼ. «Արսենալ»-ն վստահ հաղթանակ տոնեց «Էվերթոն»-ի նկատմամբ (տեսանյութ’