‘ՔԿ. Գյումրիում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 2 անձ’

1055

Քննչական կոմիտեից հայտնում են, թե ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձերբակալվել է ևս երկու անձ։ Ըստ այդմ, ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Արտակ Ղազարյանը՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, և Մերուժան Մովսիսյանը՝ մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու կասկածանքով։ «Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու համար։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու, քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Փ.Առաքելյանին, Աշոտ և Գառնիկ Գրիգորյաններին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։ 

Նախորդ հոդվածը‘Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր. Սիրիայի կարգավորման բանակցություններում Ասադի մասնակցությունը հնարավոր է’
Հաջորդ հոդվածը‘Նեթանյահուն հայտարարել է իր հաղթանակը Իսրայելի ընտրություններում’