‘Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր. Սիրիայի կարգավորման բանակցություններում Ասադի մասնակցությունը հնարավոր է’

1034

Սիրիայի ճգնաժամին վերջ դնել կարելի է միայն բանակցությունների սեղանի շուրջ, եթե անգամ դրա համար անհրաժեշտ լինի նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը: Այսպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, փոխանցում է ТАСС-ը:

«Բռնությունները դադարեցնելու քաղաքական որոշման ճանապարհն անցնում է բանակցությունների միջով: Եթե անգամ դրա համար անհրաժեշտ լինի բանակցել Ասադի ռեժիմի հետ»,- ԱԳ նախարարի խոսքն է մեջբերում գերմանական  Suedeutsche Zeitung թերթը:

Այդպիսով՝ Շթայնմայերը պաշտպանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի ջանքերը, որը շարունակում է Դամասկոսի և սիրիական ընդդիմության հետ քննարկել Սիրիայում հակամարտության կարգավորման տարբերակները:

Մարտի 12-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի հակամարտության չորրորդ տարելիցի կապակցությամբ իր ելույթում շեշտել է, որ երկիրը կանգնած է «լիակատար ձախողման» եզրին: Նա Անվտանգության խորհրդին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել՝ արյունահեղությունը դադարեցնելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ հակամարտության զոհ է դարձել ավելի քան 220 հազար մարդ, ավելի քան 11,5 մլնը ստիպված են եղել լքել իրենց տները:

Նախորդ հոդվածը‘Ս. Սարգսյան. ՌԴ-ի կողմից սպառազինության վաճառքը Ադրբեջանին՝ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ.168’
Հաջորդ հոդվածը‘ՔԿ. Գյումրիում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 2 անձ’