‘«Քյոլն» – «Բորուսիա Դորտմունդ» 2-1․ Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’

1578

«Ռայն Էներգի» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը կամային հաղթանակ տոնեցին: 18-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ անկյունայինից կատարած դիպուկ փոխանցումից հետո Սոկրատիս Պապաստատոպուլոսն առաջ մղեց հյուրերին:  

Խփած գոլից հետո Թոմաս Տուխելի սաներն առավելությունը կրկնապատկելու համար առանձնապես մեծ ջանքեր չէին գործադրում, և 0:1 հաշիվը պահպանվեց 82-րդ րոպեն, երբ աչքի ընկավ Սիմոն Ցոլերը: Հանդիպման վերջին րոպեին «Քյոլնին» հաջողվեց նաև հաղթական գնդակ խփել. վերջնական հաշիվը ձևակերպեց Անտոնի Մոդեստը: 

Այսպիսով, Բունդեսլիգայի 2015-16թթ. խաղարկության առաջին շրջանում «Բորուսիան» վաստակեց 38 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 6 միավորով: «Քյոլնն» այժմ ունի 24 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը:

ՔՅՈԼՆԲՈՐՈՒՍԻԱ Դ.

2-1 (0-1)

MC

 

0-1՝ Սոկրատիս Պապաստատոպուլոս 18՛, 1-1՝ Սիմոն Ցոլեր 83՛, 2-1՝ Անտոնի Մոդեստե 90՛

 

ՔՅՈԼՆ. 1.Թիմո Հորն, 3.Դոմինիկ Հայնց, 4.Ֆրեդերիկ Սորենսեն, 5.Դոմինիկ Մարոհ, 14.Յոնաս Էկտոր, 16.Պավել Օլկովսկի (27.Անտոնի Մոդեստե, 70), 7.Մարսել Ռիսե, 29.Դուշան Շվենտո (21.Լեոնարդո Բիտենկուրտ, 69), 31.Յանիկ Գերհարդ, 33.Մաթիաս Լեման, 11.Սիմոն Ցոլեր (19.Մերգիմ Մավրայ, 90)

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 38.Ռոման Բյուրկի, 3.Պակ Ջու Հո (29.Մարսել Շմելցեր, 46), 15.Մատս Հումմելս (6.Սվեն Բենդեր, 46), 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 28.Մաթիաս Հինտեր, 7.Յոնաս Հոֆման (20.Ադրիան Ռամոս, 75), 8.Իլկայ Գյունդոգան, 10.Հենրիխ Մխիթարյան, 23.Սինձի Կագավա, 33.Ջուլիան Վայգլ, 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ

 

Զգուշացում՝ Մաթիաս Լեման 72՛ (Ք), Սիմոն Ցոլեր 83՛ (Ք), Անտոնի Մոդեստե 90՛ (Ք), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 67՛ (Բ) ; Մրցավար՝ Կնուտ Կիրխներ (Գերմանիա)

 

32

ԳՆԴԱԿԻ %

68

14 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

14 (3)

10

ՏՈՒԳԱՆՔ

15

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘Կարեն Օհանջանյան. Այն, ինչ այժմ տեղի է ունենում`պատերազմ է’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն իրականացրել է 3-ամյա երկրպագուի երազանքը (տեսանյութ)’