Քննվում է ադրբեջանական կողմում պահեստազորայինի հայտնվելու վարկածը

369

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է:

Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:

Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները:

ՀՀ ՊՆ

Նախորդ հոդվածըԻրանում դամբարանի վրա հարձակում գործած ահաբեկիչն ԻՊ ճամբարից էր
Հաջորդ հոդվածըՏեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը