Իրանում դամբարանի վրա հարձակում գործած ահաբեկիչն ԻՊ ճամբարից էր

219

Տաջիկստանի քաղաքացին, որը հարձակում էր գործել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շիրազ քաղաքի Շահ Չերահ դամբարանի վրա, երեք ամիս պատրաստում է անցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ճամբարում։

Այդ մասին հաղորդել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ Ռահմատուլլա Նուրուզովին ահաբեկիչները հավաքագրել են օնլայն գրագրության միջոցով, որից հետո մեկնել է Թուրքիա, որտեղ պաշտոնապես մտել է արգելված խմբավորման շարքերը։ Այնուհետև Նուրուզովը մեկնել է Աֆղանստան, որտեղ երեք ամիս ուսուցում է անցել ԻՊ ծայրահեղականների հատուկ ճամբարում։ Ուսումն ավարտելուց հետո նա թափանցել է Իրանի տարածք, որտեղ էլ կատարել է ահաբեկչական գործողությունը։

Իսլամական պետության հատուկ ծառայությունները փորձում են պարզել, թե ինչպես են ահաբեկիչները հայտնվում Իրանում։ Անվտանգության ուժերը չեն բացառում, որ հանրապետության տարածքում խմբավորումների ցանց է գործում, որոնց անդամները ծայրահեղականներին օգնում են առանց խոչընդոտների թափանցել երկրի տարածք։

Օգոստոսի 13-ին IRNA գործակալությունը հաղորդել է, որ Շիրազի Շահ Չերահ դամբարանում ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը վիրավորվել են։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄի երեկոյով պաշտոնը զիջել է ֆուտբոլի կանանց հավաքականի դարպասապահին
Հաջորդ հոդվածըՔննվում է ադրբեջանական կողմում պահեստազորայինի հայտնվելու վարկածը