‘Քոչարյանին տուժող չեն ճանաչել’

1946

ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ  Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի  միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը:

Ըստ փաստաբանի, Քննչական կոմիտեն միջնորդությունը մերժել է  պատճառաբանելով, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեն  նախաքննության ընթացքում ձեռնարկել է համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, սակայն դրանց արդյունքում դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

Փաստաբանը հայտարարել է, թե իրենց միջնորդությունը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը կբողոքարկեն ՀՀ գլխավոր դատախազին:

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովն արժանացել է Սախարովի մրցանակի’
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ-ում կաշառքի գործով 19 հոգու մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ’