‘Քոչարյանի գործով Վերաքննիչի որոշումը՝ այսօր, 16:00-ին’

1481

Այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաեւ Սահմանադրական դատարան դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

Նիստից ժամեր առաջ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, թե ոչ Քոչարյանը, ոչ պաշտպանական խմբի անդամները, ոչ էլ Քոչարյանների ընտանիքի անդամերը չեն մասնակցելու այսօր որոշման հրապարակմանը՝ ի նշան բողոքի:

Քոչարյանի եւ նրա պաշտպանների բողոքի պատճառը, նրանց խոսքով այն է, որ «Վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ Արմեն Դանիելյանի, թույլ չի տվել Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները եւ, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու»:

 

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը ռուսաստանյան պատվիրակությանը թույլ է տալիս վերադառնալ’
Հաջորդ հոդվածը‘Թեհրան. «Նոր պատժամիջոցները փակում են դիվանագիտության դռները»’