‘«Քո դուստրն արժանի է իմանալու, որ դու իսկապես լավ մարդ էիր». Բուֆֆոնի սրտառուչ նամակը’

1414

Իտալիայի հավաքականի նախկին ավագ Ջանլուիջի Բուֆֆոնը հուզիչ գրառում է արել հավաքականում իր խաղընկեր, «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի վաղաժամ մահվան կապակցությամբ:

«Մնաս բարով, սիրելի Աստո:

Ես հազվադեպ եմ հրապարակավ արտահայտում իմ մտքերը որևէ մեկի մասին, քանի որ միշտ փորձել եմ պահպանել հարաբերությունների գեղեցկությունն ու բացառիկությունը, փոխադարձ հարգանքն ու կապվածությունը անպարկեշտ մարդկանց կողմից սխալ օգտագործվելուց:

Քո դեպքում ես բացառություն անելու անհրաժեշտություն եմ զգում, քանի որ դու երիտասարդ կին ու ընտանիք ունես, ովքեր տառապում են, բայց նախևառաջ քո փոքրիկ աղջիկը, որն արժանի է իմանալու, որ իր հայրն ամեն առումով լավ մարդ էր… ԻՍԿԱՊԵՍ ԼԱՎ ՄԱՐԴ…

Այնպիսի արժեքներով, ինչպիսիք են էլեգանտությունը, քաղաքավարությունն ու հարգանքն այլոց նկատմամբ, դու հնաոճ աշխարհի լավագույն արտահայտությունն էիր, որը մարդիկ թողել են ետևում:

Անկեղծ գովեստով՝ դու լավագույն մարզիկներից մեկն էիր, որոնց դեմ երբևէ խաղացել եմ:

Հանգչիր խաղաղությամբ:

Քո խենթ Ջիջի», — գրել է Բուֆֆոնն «Ինստագրամի» իր էջում:

Նախորդ հոդվածը‘Դիեգո Լոպեսը կորցրել է գիտակցությունը Լևանտեի հետ խաղում ‘
Հաջորդ հոդվածը‘«Արսենալի» ֆուտբոլիստի մայրը թափառական է և բնակվում է մետաղական պահեստում’