‘Դիեգո Լոպեսը կորցրել է գիտակցությունը Լևանտեի հետ խաղում ‘

1177

«Էսպանյոլի» դարպասապահ Դիեգո Լոպեսն իրեն վատ է զգացել Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Լևանտեի» հետ խաղում (1:1):

Առաջին կեսի վերջնամասում նա գլխի վնասվածք է ստացել «Լևանտեի» հարձակվող Արմանդո Սադիկուի հետ բախման արդյունքում և կորցրել է գիտակցությունը:

Երկու ֆուտբոլիստներն էլ փոխարինվել են:

AS-ի փոխանցմամբ, Լոպեսը տեղափոխվել է հիվանդանոց բուժզննում անցնելու համար:

Նախնական ախտորոշումը գլխուղեղային վնասվածքն է:

Նախորդ հոդվածը‘Օսկարին ընդառաջ. ԴՅՈՒՆԿԵՐԿ (DUNKIRK)’
Հաջորդ հոդվածը‘«Քո դուստրն արժանի է իմանալու, որ դու իսկապես լավ մարդ էիր». Բուֆֆոնի սրտառուչ նամակը’