‘Քսենյա Սոբչակի վրա հարձակված տղամարդուն ձերբակալել են’

1943

Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը պատմել է, որ Պետրովյան ճանապարհային պալատից դուրս գալիս, որտեղ տեղի էր ունենում Միխայիլ Գորբաչովի ծննդյան տոնակատարությունը, իր վրա մի տղամարդ է հարձակվել: Պարզվել է, որ հարձակվողը Մոսկվայի քաղաքային խորհրդի ստաժյոր է:

Սոբչակի խոսքով՝ տղամարդն իրեն հրել գցել է գետնին և վրան ջուր է լցրել՝ բացականչելով՝ «Սա՝ Ժիրինովսկու համար»:

ՆԳՆ-ում հաղորդել են, որ հարձակում գործած անձը ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ «Россия 1» հեռուստաալիքի եթերում հեռուստաբանավեճի ընթացքում Սոբչակը ջուր էր շփել ՌԼԴԿ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու երեսին՝ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել էր Սոբչակին:
Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լարսը փակ է’
Հաջորդ հոդվածը‘«Օսկար-2018». Լավագույն ֆիլմը և լավագույն դերասանները’