‘Քրիստիանո Ռոնալդուի մարզական կարիերայի առաջին գոլը (տեսանյութ)’

1058

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը խփել է 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, «Սպորտինգ»-«Մորեյրենսե» հանդիպման ժամանակ:

«Մորեյրենսեի» դարպասապահ Ժոաու Ռիկարդուն առաջին էր, ով չկարողացավ հետ մղել Ռոնալդուի հարվածը: Նախկին դարպասապահը A Bola-ի հետ զրույցում վերհիշել է այդ հանդիպումը:

«Հիշում եմ այդ գոլը: Մեր թիմը կորցրեց գնդակը, այն հայտնվեց երիտասարդ տղայի մոտ, ով շտապեց դարպասի ուղղությամբ:  Նրան չկարողացան կանգնեցնել և նա գոլ խփեց: Այդ դրվագում Ռոնալդուն իր տաղանդը ցուցադրեց: Դա այնպիսի պահ էր, որից հետո սկսեցին ուշադրություն դարձնել Քրիստիանոյին:

Ռոնալդուն, հավանաբար, այդ պահին ուրախացած էր, որ խփել է կարիերայի առաջին գոլը և չէր մտածում, թե դեռ ինչքան գոլեր է խփելու: Երբեմն ասում եմ` ես այն մարդկանցից եմ, ովքեր օգնել են Ռոնալդուին վեր բարձրանալ»,-ասել է Ռիկարդուն:

Նախորդ հոդվածը‘«Շալկե»-ի գլխավոր մարզիչը գլխի վնասվածք է ստացել… հրահանով հարված ստանալուց հետո(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘GOLNET. Հենրիխ Միթարյանի գլխով խփած գոլը բոլոր ժամանակների նմանատիպ գոլերի լավագույն տասնյակում (տեսանյութ)’