‘Քրիստիանո Ռոնալդուն լավագույնն է’

876

«Ռեալ»-ի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն, Goal.com ճանաչված ինտերնետային պոտալի վարկածով, ճանաչվել է 2013-2014թթ. մրցաշրջանի  լավագույն ֆուտբոլիստը:  Սա պորտուգալացու նմանատիպ երրորդ պարգևն է:   

«Այն, որ ես դարձել եմ այս մրցաշրջանի լավագույնը, ինձ համար մեծ պատիվ է: Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում: Ես վստահ եմ այն բանում, որ չէի կարողանա այս մրցանակին արժանանալ, եթե իմ կողքին չլինեին «Ռեալի» բոլոր մարդիկ»,-ասել է ֆուտբոլիստը:

Ահա լավագույն տասնյակը՝ ըստ Goal.com-ի:

 

1.Քրիստիանու Ռոնալդու («Ռեալ»)

2. Արիեն Ռոբեն («Բավարիա»)

3. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)

4.Ֆիլիպ Լամ («Բավարիա»)

5. Տոմաս Մյուլեր («Բավարիա»)

6. Խամես Ռոդրիգես («Մոնակո»)

7.Լուիս Սուարես («Լ իվերպուլ»)

8. Տիբո Կուրտուա («Ատլետիկո»)

9. Արթուրո Վիդալ («Յուվենտուս»)

10. Սերխիո Ռամոս («Ռեալ»)

Նախորդ հոդվածը‘Անչելոտին խոչընդոտում է Անխել Դի Մարիայի Տրանսֆերին’
Հաջորդ հոդվածը‘Հեֆերն. Սարգսյանն ու Ալիեւը մոտ ապագայում կարող են հանդիպել’